Նիկոլայ Առուստամյան. «Համաներումը սկսված է»

08/10/2013

 Այսօր «Հենարան» ակումբում համաներման թեմային անդրադարձավ Արդարադատության նախարարության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը: «Անկախության տարիներից ի վեր՝ այս համաներումը թվով իններորդն է, նպատակը` զուտ մարդասիրությունն է: Համաներման ակտն իր բնույթով ավելի լայն կիրառման շրջանակներ ունի, քան նախորդներն են եղել, այս անգամ այն արարքները, որոնց վրա չպետք է կիրառվեր համաներումը` դրանց վրա եւս տարածվում է»,- «Առավոտ»-ի հաղորդմամբ, նշեց Նիկոլայ Առուստամյանը: Համաներման համար բացառություն են կազմում մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, սեռական բնույթի եւ թմրամիջոցների վերաբերյալ հանցագործությունները: Նիկոլայ Առուստամյանն ասաց, որ մոտ 500-600 հոգի պետք է ազատվի պատժից, 900-1000 հոգու պատժի չափը կկրճատվի: Նիկոլայ Առուստամյանն անդրադառնալով Տիգրան Առաքելյանի գործին՝ ասաց, որ ինքը անհատական որեւէ գործի վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում, սակայն համաներման ակտը կարող է տարածվել մինչեւ վճռի հրապարակումը: Պատիժ նշանակելիս դատարանը կարող է կիրառել համաներման ակտը: «Համաներման ակտը նորմատիվ իրավական ակտ է, եւ անկախ նրանից դատապարտյալը ինչ կամայականություն կցուցաբերի` այն կիրառվում է»,- ավելացրեց Նիկոլայ Առուստամյանը, շարունակելով, որ համաներումից դրական արդյունք է լինում, քանի որ պետության համար տնտեսական իմաստով շահավետ է լինում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրից:

Լուսանկարը՝ Panarmenian.net