Հոկտեմբերի 9-ին ազատ է արձակվել 114 դատապարտյալ

10/10/2013

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 114 դատապարտյալ: 

«Նուբարաշեն» ՔԿՀ - 7,

«Արթիկ» ՔԿՀ - 2,

«Վանաձոր» ՔԿՀ - 2,

«Էրեբունի» ՔԿՀ - 56,

«Կոշ» ՔԿՀ - 44,

«Վարդաշեն» ՔԿՀ - 3, 

Հոկտեմբերի 8-ին և 9-ին համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 392 դատապարտյալ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին