Կստեղծվի դատական իշխանության նոր մարմին. Հրայր Թովմասյանը` դատական նոր օրենսգրքի մասին. Iravaban.net

23/10/2013

 ՀՀ դատական օրենսգրքում և ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի ընդունմամբ լուծում կտրվի Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրում ներառված 4 անկյունաքարային հարցերին: Iravaban.net-ի տեղեկացմամբ, այդ մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Առաջին հարցը վերաբերում է դատական իշխանության ինքնակառավարման մարմիններին, երկրորդը վերաբերում է դատական իշխանության կողմից վարվող վիճակագրությանը, երրորդ հարցը վերաբերում է գործերի բաշխմանը և չորրորդ հարցը դատարանների նախագահների որոշակի ժամկետով պաշտոնավարելուն»,- նշեց նախարարը: Նրա խոսքով` առաջարկվող լուծումներով նախատեսվում է վերանայել դատական իշխանության ինքնակառավարման մարմինների համակարգը: Այսօր գործող ինքնակառավարման երկու մարմիններ գոյություն ունեն` դատարավորների ընդհանուր ժողովն ու դատարանների նախագահների ժողովը: «Որպես կանոն` դատավորների ընդհանուր ժողով հաճախակի չի կազմակերպվում և որոշումներ կայացվում: Մշտական գործող մարմինն ու հիմնական որոշումներ ընդունողները դատարանների նախագահների ժողովն է: Դատարանների նախագահները նշանակվում են վարչական կարգով և չեն ներկայացնում այդ դատարանները և, ըստ էության, ինքնակառավարումը որոշակի շեղվում է բուն նպատակներից: Առաջարկվում է դատավորների ընդհանուր ժողովում յուրաքանչյուր դատարանից անդամ ընտրել և պարտադիր չէ, որ դատարանի նախագահը լինի: Այս փոփոխություններով մենք հետապնդում ենք դատավորին ներքին և արտաքին անկախությունն ապահովել»,- ասաց Հրայր Թովմասյանը: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: