«Այսուհետ ընտրողների ցուցակում որևէ մահացած ուղղակի հնարավոր չէ, որ լինի». Հրայր Թովմասյան․ ԱՌԱՎՈՏ

28/10/2013

 Այսօր Եվրամիության աջակցությամբ Գյումրու քաղաքացիական ակտերի գրանցման (զագսի) տարածքային բաժնում ներդրվեց էլեկտրոնային համակարգ, որը, ըստ պատասխանատուների, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, վերջ կդնի փաստաթղթային քաշքշուկներին, կհեշտացնի մյուս գերատեսչությունների` ոստիկանության, սոցիալական ծառայությունների, բանկերի հետ շփումները: «Առավոտ»-ի տեղեկացմամբ, համակարգի միջոցով կգրանցվեն ծնունդները, որդեգրումները, մահերն ու ամուսնությունները, անվանափոխությունը և այլն: Եվ եթե անվանափոխության գործընթացը նախկինում տևում էր 1-2 ամիս, այժմ ընդամենը` 2-3 շաբաթ, նույնիսկ հնարավոր կլինի սոցիալական ծառայություններից ծննդի և մահվան գրանցման միանվագ պետական վճարները ստանալ առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու:Էլեկտրոնային համակարգի այս առավելությունների մասին իր ելույթում շեշտեց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: 
 Իսկ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որպեսզի ավելի պատկերավոր լինի իրենց կատարած աշխատանքը` նշեց, որ ի շնորհիվ այս համակարգի, ընտրացուցակներում այլևս մեռյալ հոգիներ չեն լինի և բնականաբար քվեարկության չեն մասնակցի: «Այս պրոցեսը սկսվեց Գյումրուց, քաղաք, որն առանձնանում է իր կոլորիտով, իր մշակույթով, իր արվեստով, ինչու չէ նաև պիտի առանձնանա մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակով: Իմ նախարար նշանակվելուց հետո, կարևորագույն խնդիր եմ համարել և դա կառավարության գործունեության ծրագիրն է, որ քաղաքացիներին մատուցվող ծառայությունները իրենց որակով էականորեն բարձրանան և այն վիճակները, որոնք մի մասով մենք խորհրդային միությունից էինք ժառանգել` գնա տեղեկանք բեր, որ քեզ տեղեկանք է պետք, այս կամ այն մարմնի դռան դիմաց օրերով, եթե չասեմ ամիսներով կանգնել…Կամ այս կամ այն որոշումը ստանալու համար ստիպված լինել տասնյակ այլ մարմիններից տեղեկանքներ հավաքել` բերելու 3-րդ, 4-րդ , 5-րդ մարմին քո ակտը ստանալու համար… էս վիճակները հարիր չեն 21-րդ դարին, և այս ամբողջը մենք պետք է թողնենք 20-րդ դարում», -ասաց նախարարը: 
 Տեսանյութն ու ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: