Հրայր Թովմասյանը մեկնել է Սերբիա՝ մասնակցելու Եվրախորհրդի նախարարների կոմիտեի համաժողովին
06/11/2013
![](/storage/files/news/news_8374411822791_news_7294236809961_Tovmasyan_3.jpeg)
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր մեկնել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ՝ մասնակցելու Եվրախորհրդի նախարարների կոմիտեի՝ «Խոսքի ազատությունը և ժողովրդավարությունը թվային դարաշրջանում. հնարավորություններ, իրավունքներ և պատասխանատվություն» թեմայով երկօրյա համաժողովին:
Նախատեսված է Եվրախորհրդի նախարարների կոմիտեում նախագահող երկրի ներկայացուցիչ՝ ՀՀ արդարադատության նախարարի ողջույնի խոսքը:
Հրայր Թովմասյանի հետ Սերբիա է մեկնել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը: