ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի աշխատանքային հանդիպումը Համաշխարհային բանկի ներկայացուցչի հետ

22/11/2013

 Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունում նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում աղքատության վերացման և տնտեսության կառավարման ոլորտները համակարգող Ադրիան Ֆոզարդի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության շրջանակները և առաջնահերթությունները:

Հյուրի խնդրանքով նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրով նախանշված աշխատանքների իրականացման ընթացքն ու հետագա անելիքները: