Հրայր Թովմասյան. Հայաստանում ներմուծվում են այլընտրանքային խափանման միջոցներ, նաև` տնային կալանք. Panorama.am

17/12/2013

 Հայաստանի քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որն այժմ շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովում, ավելացնում է խափանման միջոցների տեսականին և, որպես խափանման միջոց ներմուծվելու է օրինակ, տնային կալանքը, վարչական հսկողությունը: Panorama.am-ի տեղեկացմամբ, այդ մասին այսօր քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
 «Դրանց ներմուծվելուց հետո մենք էականորեն կբեռնաթափենք քրեակատարողական հիմնարկները: Վերջին պարագայում, եթե մյուս խափանման միջոցներն այլևս կիրառելի չեն, նոր կկիրառվի կալանք», -հավելեց Թովմասյանը:
 Նրա ներկայացմամբ, քրեական դատավարության օրենսգիրքը ժամանակին և այսօր էլ Հայաստանի իրավական համակարգի գլխավոր ու առանցքային իրավական ակտերից մեկն է և  մեծ դեր է ունեցել իրավական համակարգի կայացման հարցում: Սակայն ժամանակն ու զարգացումները, նախարարի խոսքով, ստիպում են փոփոխություններ կատարել ու նոր կարգավորումներ տալ մի շարք ինստիտուտների գործունեությանը: 
 Նոր օրենսգիրքը նաև օգնելու է, որպեսզի մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքով չհիմնավորվի մեղադրանքը և բացի այդ, ըստ նախարարի, նոր օրենսգրքով բարձրացվում է դատարանի դերը: «Այսինքն` կոնկրետ քրեաիրավական որակումը տվյալ արարքի, անկախ այն հանգամանքից թե ինչ է բերվել դատարան, դատարանն է անում»,- հստակեցրեց Թովմասյանը և վստահեցրեց, որ այս փոփոխությունների պարագայում առաջիկա տարիներին կփոխվի իրավիճակը քրեական դատավարության ոլորտում:

Ամբողջական հոդվածն ու տեսանյութը սկզբնաղբյուր կայքում: