Հրայր Թովմասյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ

28/12/2013

 

    Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: 2014-ը թող լինի ձեռքբերումների, սպասումների, երազանքների կատարման տարի: Թող մեզ յուրաքանչյուրիս ուղեկցի այն պարզ գիտակցումը, որ պետականությունն ու ազգապահպանությունը մեր ժողովրդի հուսալի, կայուն ու լուսավոր ապագայի գրավականն է: 2014 թվականը թող լինի միասնության ու հավատի տարի: Թող մեզանից յուրաքանչյուրն առաջնորդվի այն պարզ գիտակցությամբ, որ ուժեղ, հզոր հայրենիք ունենալը մեր բոլորիս նպատակն է: Մաղթում եմ բոլորիս անամպ ու խաղաղ երկինք, սեփական ուժերի նկատմամբ վստահություն ու հավատ, ապահով, արդար, ուժեղ, հզոր, ցանկալի հայրենիք ունենալու վճռականություն: Թող մեր բոլորի օջախներում հաջողություն, սեր, հաջողություն ու երջանկություն  լինի: Թող մարդկանց դեմքերից պակասի հոգսերից առաջացած թախիծը ու թող նրանց դեմքից անպակաս լինի ժպիտը:

   Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: 

Հրայր Թովմասյան