Հայաստանն անցնում է նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգին. Արմենպրես

20/01/2014

  Հայաստանում փորձարկվող նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգը նախատեսվում է ամբողջությամբ գործարկել 2014 թ-ի վերջին: Էլեկտրոնային նոտարի համակարգի գործարկմամբ կբարձրանա քաղաքացիների իրավունքների պաշտպանության և սպասարկման որակից բավարարված լինելու մակարդակը,կբարելավվի նոտարական գրասենյակների ներքին կառավարումը, կբացառվեն փաստաթղթեր կեղծելու հնարավորությունն ու փաստաթղթային քաշքշուկները: «Արմենպրես» -ի հետ զրույցում ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ համակարգի գործարկման դեպքում հնարավոր կլինի ստեղծել ընթացակարգերի ավտոմատացման միջավայր, որտեղ նոտարական գործողությունների բոլոր փուլերը կիրականացվեն էլեկտրոնային եղանակով: «Էլեկտրոնային նոտարի համակարգի ամբողջական ներդրմամբ նոտարին հնարավորություն կտրվի նոտարական գործողությունների կատարման համար մի շարք փաստաթղթեր կամ տեղեկատվություն ստանալ անձամբ, առցանց էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման միջոցով` զերծ պահելով դիմողին լրացուցիչ փաստաթղթեր այլ մարմիններից ստանալու պարտականությունից»,- ասաց Օրբելյանը: Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ հնարավորություն կստեղծվի նաև նոտարիատի բնագավառում որոշ հանրային ծառայությունների մատուցման «մեկ պատուհանի» ներդրման համար: «Նշվածի արդյունքում կկրճատվեն նոտարական վավերացման ժամկետները, կբարելավվի նոտարական գրասենյակների ներքին կառավարումը, կբացառվի փաստաթղթեր կեղծելու հնարավորությունը, կպարզեցվեն ժառանգության գործերի վարման ընթացակարգերը, իրական ժամանակում հասանելի կլինի վիճակագրական տեղեկատվությունը և այլն: Որպես վերջնական և երկարաժամկետ արդյունք՝ ակնկալվում է, որ կբարձրանաքաղաքացիների իրավունքների պաշտպանության և սպասարկման որակից բավարարված լինելու մակարդակը»,- ասաց ՀՀ արդարադատության փոխնախարարը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: