Այսօր մենք հերոսների կարիք ունենք… Եվ փառք աստծո՝ ունենք հերոսներ
22/01/2014
![](/storage/files/news/news_9038997721241_7EB9CE07-F79D-4F19-BCC5-8DB906F46BB5_w640_r1_s_cx38_cy8_cw39.jpeg)
«2014 թվականի հունվարի լույս 20-ի գիշերը կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն ու հայկական բանակի ստորաբաժանման 9 զինվորները հետ մղեցին Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խումբ»:
Ահավասիկ՝ տասը հերոս: Ափսոս… Արմենի համար այս հերոսությունը, վերջինն էր…
Հազար փառք Արմենին: Արմենի ծնողներին, հարազատներին ու մտերիմներին համբերություն՝ կորստյան ցավը կրելու համար: Պատիվ ու հարգանք հայրենիքին նվիրված որդի դաստիարակելու համար: Այսօր մենք հերոսների կարիք ունենք, և ոչ միայն սահմանին…
Հուսանք, որ նաև Արմենի ու նրա ընկերների ջանքերով, կգա այն օրը, երբ հերոսության կարիք չենք ունենա…
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան
Լուսանկարը՝ Photolure.am-ի