Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է

19/02/2014

2014թ. փետրվարի 17-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ՔԿ հիմնարկի բնակելի տեղամասի խուզարկության առանձնասենյակում, դատապարտյալին այցելության եկած հոր անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մոտ 2,1 գրամ սպիտակ փոշենման զանգված: 

*** 

2014թ. փետրվարի 14-ին, ժամը 16:50-ին, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա. Մ.-ի կնոջ` Գ.Վ.-ի կողմից բերված հանձնունքի միջից հայտնաբերել և առգրավել են 10 հատ «Բ8» դաջվածքով դեղահաբ: 

*** 

Սույն թվականի փետրվարի 11-ին ժամը 16:30-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մ. Ս.-ին այցելած քաղաքացի Ս. Վ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերվել և առգրավվել է 2,7 գրամ կանաչ գույնի, սուր հոտով չորացված բուսական զանգված: 

*** 

Նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Լ.-ին այցելած Ս. Բ.-ի անձնական խուզարկությամբ, ձախ ոտքի պրոթեզին հագցված կրկնագուլպայի միջից հայտնաբերվել և առգրավվել է մեկ հատ մեկանգամյա օգտագործման ներարկիչ, 3 գրամ ընդհանուր կշռով 9 հատ դեղահաբ և 0,2 միլիգրամ թափանցիկ հեղուկ` «Տրամադոլ» գրառմամբ:

Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են փորձաքննության:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերոնշյալ բոլոր դեպքերով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության համապատասխան բաժիններ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին