Մարդու իրավունքները երեխաների աչքերով

21/02/2014

 Փետրվարի 20-ին ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել «Մարդու իրավունքները երեխաների աչքերով» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների երեխաները, կամավորներ և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:

 Միջոցառման ընթացքում մասնակիցները նախ քննարկել են մարդու հիմնական իրավունքները,  ապա  կառուցել են  իրավունքների ծառ՝ արտահայտելով երեխաների պատկերացմամբ մարդու հիմնական իրավունքները, ինչպես նաև ներկայացրել դրանց պաշտպանությանն ուղղված ներպետական և միջազգային  կառույցները:

 Միջոցառումը կազմակերպվել է «PH international» (Փի Էյչ Ինտերնեյշնլ) կազմակերպության հայկական մասնաճյուղի օժանդակությամբ կենտրոնի կողմից իրականացվող «Հավասար հնարավորություններ բոլոր երեխաներին» ծրագրի շրջանակում: Ծրագիրն ուղղված է քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների երեխաների մշակութային և իրավական սոցիալականացմանը:

 Նախատեսված է, որ մասնակիցները երեք ամիս շարունակ հաճախելու են կենտրոն մասնակցելու իրավական, սոցիալական և մշակութային զարգացման դասընթացներին և միջոցառումներին,  այցելելու են  նաև մշակութային կենտրոններ:

 

ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անչափահաս հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ