Նորամուծություններ Քրդատ նոր օրենսգրքի նախագծում. չկա մեղադրյալ, չկա քրեական հետապնդման հարուցում. Iravaban.net

03/03/2014

 Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով`նախաքննությունն ունենալու է երկու ձև` ընդհանուր կարգով նախաքննություն և պարզեցված կարգով: Ընդհանուր նախաքննությունը իրականացվելու է ծանր և առաձնապես ծանր հանցագործությունների դեպքում, իսկ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքում` պարզեցված կարգով:  Iravaban.net-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների համար Աղվերանում կազմակերպված սեմինարի ժամանակ ասաց Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: «Այս երկու ձևերի տարբերությունը ժամկետների, կատարվող գործողությունների ծավալի մեջ է, բայց եթե դատախազը գտնի, որ սա ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն է, բայց սա պարզեցված կարգով չի կարող ընթանալ, որովհետև լրացուցիչ շատ գործողություններ պետք է կատարվեն, ապա կարող է նախաքննությունը կատարվել ընդհանուր կարգով»,- ասաց Արման Թաթոյանը: Նրա խոսքով` Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախաքննությունը ժամկետ չի ունենալու, այլ լինելու է քրեական հետապնդման ժամկետ, իսկ քրեական հետապնդում հարուցվելու է բացառապես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման հիման վրա. քանի դեռ չունենք մեղադրյալ, չունենք նաև քրեական հետապնդման հարուցում: «Այդպիսի կարգավորում ենք տվել, որպեսզի ժամկետների հոսքը կապվի անձի հետ, անձի ի հայտ գալու հետ: Կարծում եմ սա նախագծի հաջողված լուծումներից է, որովհետև Եվրոպական դատարանի հետ մենք անընդհատ խնդիրներ ենք ունենում ողջամիտ ժամկետի հետ կապված»,- նշեց Արդարադատության նախարարի տեղակալը: 

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուր կայքում: