Քննարկում «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագծի շուրջ

07/03/2014

 Մարտի 7-ին անցկացվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագծի ընդլայնված քննարկումը, որը նախաձեռնել էր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ԱՄՆ ՄԶԿ աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեյշնալ» կազմակերպության   ծրագրի շրջանակներում:

 Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ինչպես նաև երեք տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Փոխնախարար Արամ Օրբելյանը բացման խոսքում ներկայացրեց այն հիմնական խնդիրները, որոնք նախատեսվում է կարգավորել առաջարկվող նախագծով: Փոխնախարարի խոսքով` օրենքի նախագիծը կոչված է կարգավորելու հասարակական կազմակերպությունների գործունեության միջավայրը:

 Քննարկման մասնակից ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով` նախագիծը հնարավորություն է ստեղծելու, որպեսզի «յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն ինքը կարողանա կարգավորել կազմակերպչական խնդիրները»:

 Քննարկման մասնակիցները, գոհունակություն հայտնելով նախաձեռնության համար, այդուհանդերձ, որոշ առաջարկներ ներկայացրեցին, որոնք իրենց կարծիքով էլ ավելի կնպաստեն կարգավորել ոլորտը:

 «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը մշակել  են ՄԶՄԿ փորձագետները, ԱՄՆ ՄԶԿ աջակցությամբ, «Քաունթերփարթ ինթերնեյշնալ» կազմակերպության ծրագրի շրջանակներում:

Քննարկման ավարտին որոշվեց՝ բոլոր առաջարկությունները գրավոր ներկայացնել կազմակերպիչներին: