Թովմասյան. Փաստաբանների ուսուցումն ու վերապատրաստումը հնարավոր է իրականացվի Արդարադատության ակադեմիայում. Panorama.am

18/03/2014

 2 հազար 700 քառակուսի կմ տարածք, շուրջ 830 մլն դրամի ներդրում, լուսավոր լսարաններ. Այսօր պաշտոնապես բացվեց Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին կառուցված ՀՀ Արդարադատության ակադեմիան: 
«Նման շենք և նման ֆինանսավորում ունենալը արդեն վկայում է այն բանի մասին, թե ինչպիսին է պետության վերաբերմունքը այս համակարգի նկատմամբ»,- Panorama.am-ի տեղեկացմամբ,  շենքի բացման պաշտոնական արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
 Դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում կառուցված Արդարադատության ակադեմիայում ուսանելու և վերապատրաստվելու են դատավորներ ու դատախազներ, որոնք ընտրվելու են դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակից: Թովմասյանը հույս ունի, որ ակադեմիայում վերապատրասվելուց և ուսանելուց հետո «ավելի որակյալ ու բանիմաց» դատավորներ և դատախազներ կունենա համակարգը: Նկատենք, որ նախկինում դատավորների և դատախազների համար այդ գործառույթն իրականացնում էին դատական և դատախազության դպրոցները:
 Panorama.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է ակադեմիայում փաստաբաններ ևս վերապատրաստվեն կամ ուսուցանվեն, Թովմասյանը նախ նկատեց, որ այս փուլում այդ հարցով զբաղվում է Փաստաբանական դպրոցը, այնուհետև հավելեց. «Բայց ես չեմ բացառում, որ ինչ-որ իքս փուլում փաստաբանների ուսուցումը և վերապատրաստումը կվերապահենք այս կառույցին: Այդ թվում նաև նոտարների: Այսինքն` սրանք աշխարհում այն չորս մասնագիտություններն են, որոնք լրացուցիչ պատրաստվածության անհրաժեշտություն ունեն»: 
 Ըստ նրա, մինչև դրան հասնելը պետք է կայացնել այս կառույցը:

Ամբողջական հոդվածն ու տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում: