Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը

27/03/2014

Մարտի 26-ին Երևանում անցկացվեց   Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսի գլխավորած պատվիրակության և ՀՀ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ենթակոմիտեն նախագահում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը:

 Նիստի մասնակիցները  քննարկվեցին օրինական միգրացիայի կառավարմանը և անօրինական միգրացիայի կանխարգելմանը, այդ թվում՝ անձանց մաքսանենգության դեմ պայքարին,  բիոմետրիկ անձնագրերին, կոռուպցիայի և այլ ապօրինի գործողությունների դեմ պայքարին, փողերի լվացման դեմ պայքարին և մի շարք այլ հիմնահարցերին առնչվող թեմաներ: Հայկական կողմը ներկայացրեց Հայաստանում օրենքի գերակայության և դատական բարեփոխումների ներկա վիճակը, ինչպես նաև, հանգամանորեն անդրադարձավ  վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի կատարմանը:

Հիշեցնենք, որ ենթակոմիտեն գործում է 2009 թվականից: Նիստերը պարբերաբար անց են կացվում Երևանում և Բրյուսելում: Ենթակոմիտեի մանդատի տակ մտնում են անօրինական միգրացիայի, ապաստանի և սահմանների կառավարման, կազմավորված հանցավորության դեմ պայքարի, օրենքի գերակայության. դատական բարեփոխումների, թմրանյութերի դեմ պայքարի, քաղաքացիական և քրեական գործերով դատական համագործակցության, անհատական տվյալների պաշտպանությանն առնչվող հարցեր: