Պարգևատրումներ՝ Պետռեգիստրի գործունեության 20-ամյակի կապակցությամբ

01/04/2014

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ապրիլի 1-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 20-ամյա գործունեության կապակցությամբ գործակալության վաստակաշատ աշխատակիցներին պարգևատրեց հուշամեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:

 Նախարարը շնորհավորեց ներկաներին կառույցի հոբելյանի առթիվ և նշեց, որ գործին հավատացող մարդիկ միշտ հասնում են իրենց նպատակին: «Այսօր այստեղ ներկա են մարդիկ, ովքեր կանգնած են եղել Գործակալության հիմնադրման ակունքներում: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր վաստակի, կառույցի կայացման գործում անգնահատելի ներդրում ունենելու համար»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ նրանց սկսած ճանապարհը պատվով են շարունակելու:

 ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Կամո Ադամյանի հրամանով ՀՀ քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ շնորհվեցին Գործակալության մի շարք աշխատակիցների:

 

 Հայաստանում 2011 թվականի ապրիլի 1-ից իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցումն ու հաշվառումն իրականացվում է «Մեկ պաուհան, մեկ կանգառ» սկզբունքով։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Հայաստանի Հանրապետությունը 189 պետությունների շարքում բիզնեսի ներդրման դյուրինության վարկանիշով գտնվում է 37-րդ, իսկ ընկերությունների գրանցման ոլորտում՝ 6-րդ տեղում։