Քրեակատարողական հիմնարկների պետերն ազատվել են աշխատանքից
04/04/2014
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով «Երևան-Կենտրոն», «Վարդաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պետերը՝ համապատասխանաբար Նելսոն Զաքարյանը, Համլետ Խլղաթյանն ու Լյովա Սարուխանյանը 2014 թվականի մարտի 28-ից ազատել են զբաղեցրած պաշտոննները՝ քրեակատարողական ծառայողի համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ։