Հ. Թովմասյան. Սահմանադրական բարեփոխումների շրջանակում չի նախատեսվում հանել ՀՀ նախագահին և ԱԺ պատգամավորներին ներկայացվող ցենզերը. Tert.am

10/04/2014

Սահմանադրական բարեփոխումների շրջանակում չի նախատեսվում հանել ՀՀ նախագահին և Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացվող նստակեցության և քաղաքացիության ցենզերը: Tert.am-ի տեղեկացմամբ, Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի նախագիծը ՀՀ նախագահին ներկայացնելուց հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:

«Ընտրական համակարգը բարեփոխումների շրջանակում քննարկվել է մի քանի ուղղություններով՝ ակտիվ ու պասիվ: Առաջին հարցը, որ մեզ միշտ տալիս են, այն է, թե արդյոք վերանայվելու է ՀՀ նախագահին և ԱԺ պատգամավորներին ներկայացվող ցենզերը: Մի շարք միջազգային կազմակերպություններ հորդորում են, որ այդ ցենզերը պետք է հանվեն, սակայն հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքում չենք գնացել այդ փոփոխությունների առաջարկությանը՝ ելնելով թե քաղաքական, թե Հայաստանի կենսական շահերից, կարևոր է այս հանգամանքը նման պաշտոններ զբաղեցնելու համար»,-ասաց նա:

Հրայր Թովմասյանը նաև նշեց, որ ակտիվ ընտրական իրավունքում առաջարկվում է որոշակի փոփոխություններ իրականացնել։ «Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիների նկատմամբ սահմանափակումը հանելուն կամ տարբերակված մոտեցում ցուցաբերելուն»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի: