Մեկնարկեց նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը. ընթացքին կարող եք հետևել առցանց

19/04/2014

  ՀՀ արդարադատության նախարարությունում րոպեներ առաջ մեկնարկեց նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը, որին մասնակցում է 46 թեկնածու: Առաջին խմբի թեկնածուների ստուգումը մեկնարկել է 10:00-ին, երկրորդ խմբի ստուգումը կսկսվի 13:30-ին:

 

 

 ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության կայքում նախապես հրապարակվել էր թեստերի ամբողջական հարցաշարը՝ առանց ճիշտ կամ սխալ պատասխանի:

 Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավելի պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր:

 ՀՀ արդարադատության նախարարությունն այս տարի ևս, թափանցիկությունն ապահովելու նպատակով,  քննությանը առցանց հետևելու հնարավորություն է ընձեռում: Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման ընթացքին կենդանի ռեժիմով կարող եք հետևել  http://91.103.26.203:8080/multi.html հասցեով: