Հրայր Թովմասյան. Քաղաքական բոլոր ամբիցիաները պետք է դնենք մի կողմ և հասկանանք, որ կա հայրենիք, որն ամեն ինչից վեր է. Times.am

25/04/2014

 Աշխարհն ուժեղների աշխարհ է, և այնպես չէ, որ աշխարհում արդարություն կարող ես փնտրել և գտնել: Արդարությանը հասնելու համար մենք պետք է ուժեղանանք և հզորանանք: Times.am-ի փոխանցմամբ, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը: «Ինձ համար ցեղասպանության ճանաչումը շատ ավելի հզոր հայրենիք ունենալն է: Այդ դեպքում աշխարհի բոլոր տերությունները մեզ հետ հաշվի կնստեն, այսինքն' մենք պետք է անենք այն ամենը, ինչ կախված է մեզնից»:- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Թովմասյանը:

 Նրա գնահատմամբ, Քեսաբում տեղի ունեցող դեպքերից հետո սկսեցին հնչել կարծիքներ այն մասին, որ Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը:

 «Իսկ ես ցանկանում եմ հարց տալ' մենք հասկացե՞լ ենք, որ այդ վտանգը կա մեր քթի տակ, իսկ ի՞նչ պետք է անեինք, որ Քեսաբ չլիներ: Այսօր ամեն ինչ պետք է անենք շատ ավելի հզոր երկիր ունենալու համար: Քաղաքական բոլոր ամբիցիաները պետք է դնենք մի կողմ և հասկանանք, որ կա հայրենիք, որն ամեն ինչից վեր է»,- հաստատակամություն է հայտնել Արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

 Նա պատմել է, որ ինքը ցեղասպանություն ապրած մարդկանց ժառանգ է, և իր պապերը եղել են Բիթլիսի նահանգի փոքրիկ գյուղերից:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: