Կարևորը ճիշտ բալանսն է. նախարարը` սահմանադրական բարեփոխումների մասին. Ժողովուրդ
16/05/2014
Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` նշեց, որ չի ցանկանում քաղաքական գնահատական տալ խորհրդարանական համակարգի մոդելին: «Ժողովուրդ»-ի փոխանցմամբ, Նա նշեց, որ կուզենար ամբողջական գնահատական տալ այդ փոփոխություններին, որովհետև դրանք չեն վերաբերում միմիայն կառավարման մոդելին: «Իհարկե, հետաքրքրական է կառավարման մոդելի հարցը, բայց ես ավելի շատ հակված եմ այն քննարկել իշխանությունների տարանջատման, հակակշիռների ու զսպումների մեխանիզմի շրջանակում, որովհետև, իմ խորին համոզմամբ, բացարձակ ճիշտ և բացարձակ սխալ մոդելներ չկան», – ընդգծեց արդարադատության նախարարը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: