Դեռ չեմ հասցրել հարցերին լավ ծանոթանալ. Հովհաննես Մանուկյանն ԱԺ-ում էր. Ժողովուրդ
16/05/2014
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր անցկացնում էր իր հերթական նիստը, որին ներկա էր նաև ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը: «Ժողովուրդի»-ի փոխանցմամբ, օրակարգում «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» և «Վարչական դատավարության օրենսգրքերում» լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծերը: Նախագծերը ենթադրում են խմբային հայցի ինստիտուտի ներդրման և կիրառման հետ կապված մանրամասներ: «Ես այսուհետ կաշխատեմ մաքսիմալ իմ ներկայությունն ապահովել, բայց այսօր փոխնախարարները կներկայացնեն քննարկվող հարցերը, քանի որ ես դեռ չեմ հասցրել դրանց լավ ծանոթանալ»,- նշեց արդարադատության նախարարը: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ գուցե ճիշտ կլիներ այս հարցերին անդրադառնալ ավելի ուշ, սակայն նախագիծն արդեն իսկ մեկ տարով հետաձգվել էր և հետաձգելու այլ ժամկետ չկար: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ առաջարկեց հարցը ներառել մեծ օրակարգ ու ավելի հանգամանորեն քննարկել բոլոր հարցերը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: