Հայաստանը մեծ կարևորություն է տալիս օրենսդրական համապատասխանեցման գործում թարգմանության նշանակությանը. Արմենպրես

16/05/2014

Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, դատական և օրենսդրական համապատասխանեցման համար առաջնային է իրավական փաստաթղթերի ճշգրիտ թարգմանությունը։ Այս մասին Եվրոպական միության թվինինգ ծրագրի շրջանակում անցկացվող համաժողովի ժամանակ նշեց ՀՀարդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ ներկայումս նախարարությունը խթանում է նաև հայերենից օտար լեզուներով թարգմանությունները։ «Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում փաստաթղթերի թարգմանությունները պետք է իրականացվեն հստակ։ Նախ ևառաջ մեզ համար կարևոր է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների թարգմանությունը։ Այս տարի մեծ աշխատանքներ են տարվել՝ կապված Մաքսային միությանն անդամակցելու համար տարվող գործընթացներին վերաբերող իրավական ակտերի թարգմանության հետ։ Մենք փորձում ենք խթանել նաև հայերենից օտար լեզու թարգմանությունները, որովհետև երբ մենք միջազգային կազմակերպությանը ներկայացնում ենք հաշվետվություն և փորձում ցույց տալ, թե որքանով ենք կատարել մեր առջև դրված պարտավորությունները, շատ կարևոր է, որ ներկայացվող փաստաթղթերը լինեն հստակ թարգմանված և տարընթերցումներ չառաջացնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Թաթոյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: