Կհստակեցվեն դատավորների պատասխանատվության չափանիշները. Հ. Մանուկյան (տեսանյութ). armlur.am

22/05/2014

Մի շարք միջոցառումներ են նախատեսված՝ դատական համակարգը կոռուպցիայից ազատելու համար: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: «Դատավորների պատասխանատվության չափանիշների հստակեցումը և ընթացակարգերի հստակացումը: Մենք խնդիր ունենք դատական ինքնակառավարման մարմինների գործունեությունն ակտիվացնել, որը նույնպես մեծ նշանակություն ունի», – ասաց նախարարը: Նշենք, որ կառավարության նոր ծրագրում ամրագրված է, որ պետք է քայլեր ձեռնարկել դատական համակարգն ազատ և կոռուպցիայից զերծ պահելու համար: 

Տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում: