Լեւոն Զուրաբյանը «բամբասո՞ւմ է» Հովհաննես Մանուկյանին. Առավոտ

22/05/2014

 «Բամբասանքներին չեմ պատասխանում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: «Առավոտ»-ի տեղեկացմամբ, մինչ այդ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարել էր, թե Հովհաննես Մանուկյանը «քաղբանտարկյալների դեմ գործեր էր սարքում»: Պատգամավորը խոսել էր նաեւ նախարարի ունեցվածքի մասին: Դա, Հովհաննես Մանուկյանը չթաքցրեց: Ավելին, զարմացավ, թե ինչո՞ւ պիտի ունեցվածք չունենար, մանավանդ, որ 43 տարեկան է, ունի բարձրագույն կրթություն, իր բնութագրմամբ`վատ մասնագետ չի եղել, աշխատել է բազում ոլորտներում՝ պառլամենտում, գործադիրում, դատական համակարգում, դիվանագիտական կորպուսում: Մանրամասնելով իր ունեցվածքի աղբյուրները, նախարարն ասաց. «Ես որ խորանամ պիտի սկսեմ իմ թիֆլիսահայ տատիկի արմատներից, հետո պիտի գնամ Մուշից գաղթած իմ պապի արմատներին, որոնք բավականին մեծահարուստ են եղել Արևմտյան Հայաստանում և գաղթելուց հետո այստեղ վատ չեն ապրել: Բնականաբար այդ ժառանգությունն իմ հորը, այնուհետև ինձ պիտի հասներ»: 
 Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: