Նախարարն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին

29/05/2014

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլուկին:

 Գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ ապագայում ևս կշարունակվեն ձևավորված լավ ավանդույթները:

 Նախարարը, կարևորելով դատաիրավական ոլորտում ԵԽ-ի հետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել հյուրին համատեղ աշխատանքի համար: Հանդիպման ավարտին կողմերը մի շարք ծրագրերի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն են ձեռք բերել, ինչը կնպաստի մարդու իրավունքների եվրոպական չափանիշների և արդարադատության առավել արդյունավետ համակարգի ներդրմանը:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն ու Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը: