GIZ-ի հետ համագործակցությունը շարունակական է լինելու

30/05/2014

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Թոմաս Մայերի գլխավորած պատվիրակությանը:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ իրականացված ծրագրերի արդյունքները, հետագա  համագործակցության շրջանակները, տարածաշրջանում փորձի փոխանակման արդյունավետությունն ու ծրագրի շարունակականության վերաբերյալ պատրաստակամություն հայտնեց:

 Նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ  համատեղ աշխատանքը՝ կարևորելով Հայաստանում ընկերության ակտիվությունն ու նրանց ունեցած զգալի դերը օրենսդրական բարեփոխումներում, վերապարտաստման ծրագրերում և համագործակության այլ ոլորտներում: Նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկելու ցանկացած հարց և առաջարկ:

 Նախարարն առանձնացրել է Քաղաքացիական օրենսգրքի կատարելագործմանն ուղղված համատեղ աշխատանքները:

 Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խնդիրները ձևակերպել գրավոր ու քննարկել հետագայում:

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արսեն Մկրտչյանը, Արման Թաթոյանը,  «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի երևանյան գրասենյակի համակարգող Վարդան Պողոսյանը, Հայաստանում  ծրագրի տնօրեն տիկին Դագմար Բոթին, այլք: