Քննարկում ՀՀ վերահսկիչ պալատին առնչվող օրենսդրական կարգավորումների շուրջ

09/06/2014

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի  և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի գլխավորած պատվիրակություններին:

 Հանդիպման ընթացքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է նախարարին իրենց նկատառումները   «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագծի վերաբերյալ և կարևորել  է, որ ապագա  օրենքն ապահովի  միջազգային չափանիշներին համապատասխանեցումը: Նա շնորհակալություն է հայտնել նախարարին  այդ նկատառումները հաշվի առնելու համար: Դեսպանը հույս է հայտնել, որ օրինագծի հետագա լրամշակմանը կմասնակցեն բոլոր շահագրագիռ կողմերը և այն կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը նույնպես կարևորել է ՀՀ վերահսկիչ պալատի վերաբերյալ լրամշակված օրենք ունենալը՝ պատրաստակամություն հայտնելով գործուն աջակցություն ունենալ այդ հարցում:

Նախարարը անդրադարձել է  ներկաների նկատառումներին՝ վստահեցնելով, որ կձեռնարկի գործուն միջոցներ միջազագային չափանիշների ներդրման հարցում: Նա համոզմունք է հայտնել, որ օրենքի  լրամշակման նպատակը լինելու է  ՀՀ Վերահսկիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացումը: