Նախարարը մասնակցել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նիստին

19/06/2014

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նիստին, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են նոտարական գործունեության մեջ առկա նորարարությունները, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի պարտադիր իրավական փորձաքննություն անցկացնելու ոլորտում փորձի փոխանակման, դատական փորձաքննության ոլորտում համագործակցության, ինչպես նաև այլ հարցեր: Խորհուրդը առաջարկել է Ղազախստանի Հանրապետությանը, որը դիտորդի կարգավիճակով էր մասնակցում նիստին, տալ խորհրդի անդամի կարգավիճակ: Նիստի ընթացքում որոշվել է ԱՊՀ նախարարների խորհրդի 10-րդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում:

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է նաև «Եվրասիական տնտեսական ընկերակցության մասին պայմանագիր. Ինտեգրման նոր էջ» խորագրով համաժողովին, որի ժամանակ ելույթ են ունեցել ՌԴ, Ղազախստանի և Բելառուսի Հանրապետության հայտնի իրավաբաններ. նրանց մեծամասնությունը ներգրավված է եղել նաև պայմանագրի տեքստի մշակման աշխատանքներում: Ներկայացվել են հիմնական ուղղությունները, դրանց իրագործման հետ կապված հիմնախնդիրները, քննարկվել՝ իրավական քաղաքականության վերաբերյալ իրականացվող և ծրագրվող գործունեության մասին տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև՝ տարբեր ոլորտների օրենսդրության ներդաշնակեցման ընդհանուր մոտեցումների ձևավորմանն առնչվող հարցեր: Նշենք, որ ԵվրԱզԷսի արդարադատության նախարարների խորհուրդը բազմակողմ հարթակ է իրավական ոլորտում առավել արդիական ուղղություններով համագործակցության համար: