ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

23/06/2014

 Հունիսի 19-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովի միջև: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր:

 Բարձր է գնահատվել ներկա համագործակցության մակարդակը: Շոշափվել են տարբեր ոլորտներում իրավական օգնությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարը ռուսաստանյան գործընկերոջը տեղեկացրել է նախարարության կազմում պրոբացիոն ծառայություն ստեղծելու մտադրության մասին՝ կարևորելով այս հարցում Ռուսաստանի փորձն ուսումնասիրելու անհրաժեշտությունը: