ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին
25/06/2014
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:
Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Նշվել է, որ փոխգործակցության համար առկա են բոլոր նախադրյալները և այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնելու պատրաստակամությունը: