ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցչին

01/07/2014

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 1-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերուիրթին:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականներին առնչվող օրենսդրական կարգավորրումները, անդրադարձ է եղել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքին: ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչն իր գոհունակությունն է հայտնել երեկ մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի վերաբերյալ՝ արժևորելով ծրագրում տեղ գտած փախստականներին առնչվող դրույթները:

 ՀՀ արդարադատության նախարարը կարևորել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցչի առաքելությունը՝ նշելով, որ ապագայում կշարունակվեն համագործակցության լավ ավանդույթները: