ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցչին

02/07/2014

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 2-ին ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կովկասյան ծրագրի պատասխանատու Թերեզա Թալհամմերին:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին, քրեակատարողական, նոտարական համակարգերին ինչպես նաև պրոբացիոն ծառայությանն առնչվող հարցեր:

 ՀՀ արդարադատության նախարարի առաջարկով նախանշվել են համագործակցության հետագա ուղիները և առանձնացվել առաջնահերթությունները:

 Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել անչափահաս դատապարտյալների սոցիալական հետագա ինտեգրմանն առնչվող քննարկում, որտեղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջավոր փորձագետները շահագրգիռ կողմերին  կներկայացնեն  ոլորտի ձեռքբերումները: