Քրդատօրենսգրքի նախագծով դատարանին վերապահվել է ձերբակալման օրինականությունն ստուգելու լիազորություն. ՄԻԵԴ-ի սահմանած պահանջների հետքերով. Փաստինֆո

09/07/2014

 Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ընդդեմ ՀՀ-ի ներկայացված բողոքների մեծ մասը վերաբերում է հատկապես բերման եթարկված կամ ձերբակալված անձանց իրավունքների խախտման դեպքերին: Եվրոպական իրավունքը, սակայն, սահմանում է հանցանք կատարելու կասկածի հիման վրա ազատությունից զրկված անձանց իրավունքների նվազագույն շրջանակ, որոնք նաև տեղ են գտել Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում: Ի՞նչ նոր իրավունքներ են ամրագրել և ի՞նչ նոր երաշխիքներ են սահմանել օրենսգրքի հեղինակները՝ դրանց պահպանման համար, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ներկայացնում է ՀՀ Արդարադատության փոխնախարար, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը: 

- Քրեական դատավարության ոլորտը հասարակական, քաղաքական և իրավական կյանքի այն ոլորտներից է, որտեղ շոշափվում են անձի կարևորագույն իրավունքներն ու ազատությունները: Դրանից անմասն չի մնում նաև անձի ազատության իրավունքը, որը շատ կարևոր նշանակություն ունի հատկապես, քրեական վարույթի սկզբնական փուլերում:  Եվ մասնավորապես ուզում եմ խոսքս տանել դեպի ձերբակալում, որտեղ առավել մեծ է վտանգը անձի իրավունքների ոտնահարման համար: Այստեղ, առավել քան քրեական դատավարության որևէ այլ փուլում, անհրաժեշտ են հստակ երաշխիքներ, որպեսզի անձի իրավունքներն ու ազատություններն ապահովված լինեն:

 Գործող Քրեական դատարվարության օրենսգիրքն այս առումով համակարգային լուծումներ չի առաջարկում, և դրանով պայմանավորված, բավականին խնդրահարույց դեպքեր կան պրակտիկայում անձի իրավունքների ոտնահարման իրավիճակներում: Նաև մենք ունենք այնպիսի դրույթներ, որոնք Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չեն համապատասխանում ՄԻԵԴ-ի իրավական չափանիշներին, և այս առումով Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը խնդիր ուներ համակարգային առումով լուծելու այն հարցերը, որոնք մինչ այժմ կուտակվել էին, և անհրաժեշտ էր, որպեսզի հստակ համակարգային լուծում ստանային: 

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում: