|27.09.2007| Փոփոխություններ «ԱՔՍԱ» ընկերության գործով
27/09/2007

ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Արփինե Մելիքբեկյանը հայտնում է, որ «Աքսա» ապահովագրական ընկերության գործով արդարադատության նախարարությունում դիմումների ընդունման գործընթացը կրել է որոշակի փոփոխություններ` պայմանավորված դիմումների ծավալի աճի և դրանց պատրաստման անհրաժեշտությամբ: Քանի որ նախարարությունում արդեն իսկ սկսվել է գործընթացի այդ փուլը և ժամանակի սղության պատճառով ընդունված դիմումները անհրաժեշտ է պատշաճ մակարդակով պատրաստել, արդարադատության նախարարությունում քաղաքացիների ընդունելության օրերը փոփոխվել են. ամեն օր, բացի երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 09.30-12.00 և 14.00- 17.00:
Արդարադատության նախարարությունում դեռևս շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը: