|15.02.2010| ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» ՕՐԱԹԵՐԹԻՆ
15/02/2010
[b]ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՍՏԱՆՈՒՄ Է ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ[/b] [i]Վերջին շրջանում քրեակատարողական հիմնարկներին առնչվող դեպքերի կապակցությամբ է մեր հարցազրույցը արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ[/i] -Խնդրում ենք ներկայացնել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերջին 5 տարվա ընթացքում փախուստների, թմրամիջոցների, արգելված առարկաների ներթափանցման, կոռուպցիայի դեպքերի վիճակագրությունը: -Կարծում եմ, ձեւավորվող միտումների մասին հնարավորինս լիարժեք պատկերացում կազմելու համար արժե ներկայացնել ոչ միայն ՙհայրենական՚, այլեւ համապատասխան վիճակագրական տվյալներ` նաեւ միջազգային փորձից: Բոլոր դեպքերում դա կապահովի առավել լայն համեմատության ու վերլուծության հենք: Իրոք, չափազանց արդիական հարցադրում եք անում, քանզի հանրությունն այսօր ազատազրկման ոլորտի մասին հիմնականում ստանում է խիստ խեղաթյուրված, կասեի` անհարկի գեղարվեստականացված տեղեկատվություն: Կարծես մեր արվեստի գործիչների մի մասն այնքան էլ հակված չէ ընդունելու, որ հեռուստասերիալների համար բնորոշ եւ արդեն ավանդական դարձած քրեական աշխարհի թեման յուրովի ներկայացնելու պտուղներն անդառնալի ծանր հետեւանքներ են ունենալու: Այն, որ իրական կյանքում եւս կան արատավոր երեւույթներ (իհարկե, ոչ հեռուստասերիալների կանխավարկածով), դա որեւէ մեկին բարոյական իրավունք չի տալիս արդարացնելու դրանք կամ թեման, եւ այն, ըստ էության, դիտարկելու զուտ շահութաբերության, բիզնեսի տեսանկյունից: Ինչեւէ, վերջին 5 տարում փախուստի դեպքերի տվյալները հետեւյալն են. 2005թ.` 3 դեպք, 2006թ.` 3 դեպք, 2007թ.` 3 դեպք, 2008թ.` 1 դեպք եւ 2009թ.` 6 դեպք: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում տարեկան միջինը գրանցվում է 3 դեպք: Այս ցուցանիշը նկատելիորեն զիջում է համաշխարհային միջին ցուցանիշին: Քրեակատարողական հիմնարկներից փախուստի դեպքերի վերաբերյալ այլ երկրների տվյալները խիստ տարբեր են: Բոլոր դեպքերում դրանց վերլուծությունը ցույց է տալիս, որ փախուստի դեպքերը մեծ քանակ են կազմում հատկապես բաց կամ կիսաբաց տիպի քրեակատարողական հիմնարկներում: Փախուստի դեպքերը համեմատաբար մեծ տոկոս են կազմում Բելգիայում, Շվեդիայում եւ մի շարք երկրներում: 2009թ. հունվարի 1-ի դրությամբ փախուստի դեպքերը Բելգիայում կազմել են 37` փակ եւ կիսափակ ՔԿՀ-ներից, 842` բաց եւ կիսաբաց ՔԿՀ-ներից, Շվեդիայում 33` փակ եւ կիսափակ ՔԿՀ-ներից, 636` բաց եւ կիսաբաց ՔԿՀ-ներից, Անգլիայում 29` փակ եւ կիսափակ ՔԿՀ-ներից, 895` բաց եւ կիսաբաց ՔԿՀ-ներից, Պորտուգալիայում 31` փակ եւ կիսափակ ՔԿՀ-ներից, 240` բաց եւ կիսաբաց ՔԿՀ-ներից,Դանիայում 26` փակ եւ կիսափակ ՔԿՀ-ներից, 71` բաց եւ կիսաբաց ՔԿՀ-ներից, Ֆինլանդիայում 13` փակ եւ կիսափակ ՔԿՀ-ներից, 360` բաց եւ կիսաբաց ՔԿՀ-ներից, Ֆրանսիայում 15` փակ եւ կիսափակ ՔԿՀ-ներից, 196` բաց եւ կիսաբաց ՔԿՀ-ներից: Կարծում եմ, ընթերցողին կհետաքրքրի նաեւ դատապարտյալների թվաքանակին վերաբերող վիճակագրությունը: Վերջին 10 տարիների ընթացքում առկա վիճակագրական տվյալների համեմատական վերլուծության արդյունքում հիմնականում նկատվում է քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ընդհանուր թվաքանակի աճ: Այսպես. դատապարտյալների թվաքանակի կտրուկ աճ է արձանագրվել հետեւյալ երկրներում. Բուլղարիայում` 2000թ. դատապարտյալների թիվը եղել է 9424, իսկ 2009թ.` 13185, Ֆինլանդիայում` 2000թ.` 2703 անձ, իսկ 2009թ.` 3714, Ֆրանսիայում` 2000թ.` 48.835, իսկ 2009թ.` 57.876, Լեհաստանում` 2000թ.` 65.336, իսկ 2009թ.` 90.199, Իսպանիայում` 2000թ.ª 45044, իսկ 2009թ.` 66467, Թուրքիայում` 2000թ.` 71.860, իսկ 2009թ.` 85.865, Հունաստանում` 2000թ.` 8038, իսկ 2009թ.` 10113, Ալբանիայում` 2000թ.` 1467, իսկ 2009թ.` 3864, Ավստրիայում` 2000թ.` 6896, իսկ 2009թ.` 8709 եւ այլն: Նկատենք, որ ազատազրկման դատապարտված անձանց թվաքանակի աճ է արձանագրվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում, Վրաստանում (աճըª 2,5 անգամ), Ադրբեջանում, Բելգիայում, Խորվաթիայում, Կիպրոսում, Դանիայում, Իսլանդիայում, Լյուքսեմբուրգում, Մալթայում, Մոնակոյում, Նիդերլանդներում, Նորվեգիայում, Պորտուգալիայում, Սերբիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Անգլիայում, Շոտլանդիայում եւ այլն: Առավել սակավաթիվ են այն երկրները, որոնցում արձանագրվել է դատապարտյալների թվաքանակի նվազում կամ այդ թվաքանակի պահպանում: Մասնավորապես այդպիսիք են Անդորրան, Էստոնիան, Հունգարիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Պորտուգալիան, Ռումինիան եւ Ռուսաստանի Դաշնությունը: Խիստ տարբեր է դատապարտյալների թվաքանակը` ըստ 100 հազար բնակչին ընկնող ազատազրկման դատապարտված անձանց: Միջինը 100 հազար բնակչին ընկնում է 104 ազատազրկման դատապարտված: Ընդ որում, այդ ցուցանիշը չափազանց բարձր է եղել 2009թ. հունվարի 1-ի դրությամբ հետեւյալ երկրներում. ԱՄՆ-ում` 756, Ռուսաստանի Դաշնությունում` 626, Ռուանդայում` 604, Կուբայում` 531, Իսլանդիայում` 512, Բելառուսում` 468, Վրաստանում` 415 եւ այլն: Ընդհանուր առմամբ, ընդունված է առանձնացնել այն 20 երկրները, որոնցում այդ ցուցանիշը հատկապես բարձր է (Հայաստանի Հանրապետությունն այդ ցանկում չկա, այն եզրափակում է Ֆրանսիան` 365 դատապարտյալով): Հայաստանի Հանրապետության ցուցանիշը մոտ է միջինին. այն կազմում է 115 (ինչպես նշվեց վերեւում, միջինը կազմում է 104): Համեմատության համար ներկայացնենք նաեւ այլ երկրների ցուցանիշները` Գամբիայում` 32, Չադում` 35, Գվինեայում` 37, Նիգերիայում` 46, Սենեգալում` 53, Գանայում` 55, Եգիպտոսում` 87, Ուգանդայում` 88, Մադագասկարում` 91, Բուրունդիում` 104, Նիկարագուայում` 107, Տանզանիայում` 113, Կանադայում` 116, Զամբիայում` 122, Քենիայում` 130, Զիմբաբվեում` 136, Կամերունում` 139, Թուրքիայում` 142, Մարոկկոյում` 167, Սալվադորում` 208, Լիբիայում` 209, Ադրբեջանում` 229, Թունիսում` 263, Պանամայում` 295, Չիլիում` 305, Պուերտո Ռիկոյում` 330, Բարբադոսում` 379, Անգլիայում` 401, Գրենադայում` 408, Բահամյան կղզիներում` 422 եւ այլն: Ինչ վերաբերում է կոռուպցիայի եւ ծառայողական պարտականությունների անփույթ կատարման դեպքերին, ապա Հայաստանում 2008թ. նշված հիմքերով ծառայությունից հեռացվել է 142 անձ, իսկ 11-ի նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում, 2009թ. նույն հիմքերով ծառայությունից հեռացվել է արդեն 171 անձ, 11-ի նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում: 2008թ. քրեական գործ է հարուցվել 6, իսկ 2009թ.` 16 ծառայողի, այդ թվում` քրեակատարողական հիմնարկի պետի նկատմամբ: Նկատվում է նաեւ արգելված առարկաների բացահայտման դեպքերի աճ. 2005թ.` 1527 միավոր, 2006թ.` 2638 միավոր, 2007թ.` 3927 միավոր, 2008թ.` 4540 միավոր եւ 2009թ.` 5977 միավոր: Նկատենք, որ նշված վիճակագրության մեջ, ցավոք, իրենց ՙներդրումն՚ ունեն համակարգի ծառայողները: [b]ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ա±Ճ, ԹԵ± ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ[/b] [i]Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ[/i] -Ձեր կարծիքով, ինչո±վ է պայմանավորված ՔԿՀ-ներում վերջին շրջանում վերոնշյալ դեպքերի հաճախացումը: -Ի տարբերություն այնպիսի ընդհանուր քրեական հանցագործությունների, ինչպիսիք են, օրինակ, մարդու կյանքի, առողջության եւ սեփականության դեմ ոտնձգությունները, կոռուպցիոն հանցագործությունների զուտ քանակական աճը չպետք է ինքնըստինքյան անհանգստացնող լինի: Ներկայումս դեպքերի, հատկապես կոռուպցիոն բնույթ ունեցող հանցագործությունների բացահայտման աննախադեպ բարձր աճ է նկատվում ցանկացած ոլորտում: Զուտ քաղաքական շահարկումների առումով դա կարող է դիտվել սոսկ հանցավորության ակնհայտ աճ ու անպատասխանատվության մթնոլորտի ձեւավորման ապացույց: Մինչդեռ ակնհայտ է, որ կոռուպցիոն անհանգստացնող ռիսկերի մասին հնարավոր կլիներ խոսել բացառապես այն դեպքում, երբ պետական-քաղաքական կառույցները փորձեին նախապատվություն տալ ոչ թե կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումներին, այլ դրանց քողարկմանը: Այսօր ակնհայտ է, որ նախապատվությունը տրվել է բացահայտումներին: Տվյալ դեպքում առավել տրամաբանական կլինի խոսել ոչ թե կոռուպցիոն հանցագործությունների աճի, այլ դրանց բացահայտման աննախադեպ բարձր ցուցանիշների մասին: Իհարկե, պակաս կարեւոր չէ, որ իրավասու մարմինները չտարվեն սոսկ ցուցանիշներ ապահովելով եւ անտեսեն հանցագործությունների բացահայտման բացառապես իրավաչափ եղանակներով ղեկավարվելու անհրաժեշտությունը: Բնականաբար, հանրությունն ակնկալում է կոռուպցիոն երեւույթների համակողմանի բացահայտում եւ դատապարտում, սակայն ցանկացած ծայրահեղություն կարող է հակառակ արդյունքի հասցնել: Բոլոր դեպքերում, համոզված եմ, այդ առումով լուրջ անհանգստության հիմքեր չկան: -Արդարադատության նախարարության եւ ԱՆ քրեակատարողական վարչության կողմից ի±նչ միջոցներ են ձեռնարկվել ու ձեռնարկվում քրեակատարողական հիմնարկներում նմանաբնույթ դեպքերի պատճառները պարզելու, դրանք կանխելու եւ բացահայտելու ուղղությամբ: Այս, ինչպես նաեւ միջոցառումների արդյունավետությունն ապահովելու առումով ի±նչ խնդիրներ, դժվարություններ կան: -Ցուցանիշների վերլուծությունը փաստում է, որ տվյալ ծառայության ղեկավարությունը, դրսեւորելով անհրաժեշտ կամք եւ մասնագիտական պատրաստվածություն, հասել է դրվատանքի արժանի արդյունքների, թեպետ դրանք հաճախ անարդարացիորեն մեկնաբանվում են որպես իրավիճակի վատթարացման ապացույց: Ինչեւէ, խնդիրները բազմաբնույթ են. հարկ է լինում հաղթահարել նաեւ բարոյահոգեբանական բարդույթները, ձեւավորված վատ ավանդույթները, բացառել անպատասխանատվության մթնոլորտը եւ այլն: Ինձ գոհացնում է այն, որ նշված համակարգում կոռուպցիոն երեւույթների բացահայտման գործում նույն այդ համակարգի ղեկավարությունը բացառապես վճռորոշ դերակատարում ունի, նրանք բնավ պասիվ դիտորդի դերում չեն: Ավելինª կոռուպցիոն հանցագործությունների մեծ մասը բացահայտվել է հենց նրանց նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ: Բերեմ կոնկրետ օրինակներ. ցմահ ազատազրկման դատապարտված եւ վերջերս փախուստի դիմած երկու անձանց գտնվելու վերաբերյալ տվյալները ձեռք են բերվել հենց քրեակատարողական վարչության օպերատիվ ծառայությունների միջոցով, որոնք էական դերակատարում ունեցան նաեւ այդ անձանց ձերբակալելու գործում: Սա, իհարկե, չի արդարացնում նրանց անփույթ գործընկերներին, որոնք եւս ազատազրկվածի կարգավիճակում են, սակայն վկայում է այն մասին, որ համակարգը, ամբողջությամբ վերցրած, կտրուկ բարելավման նշաններ է ցույց տալիս: Վստահ եմ, որ աստիճանաբար գերիշխող կդառնա այն համոզմունքը, որ այդ քաղաքականությունը կայուն է եւ նահանջելու միտում այլեւս չունի: Բազմաթիվ դեպքերի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ դեռեւս ոմանք այնքան էլ լուրջ ու միանշանակ չեն ընդունում նշված քաղաքականության էությունը: -Նմանաբնույթ դեպքերի բացահայտումից հետո համակարգի համապատասխան աշխատակիցների նկատմամբ ձեռնարկված կարգապահական եւ քրեական պատասխանատվության միջոցները (խնդրում ենք անվանապես ներկայացնել որոշակի տվյալներ) բավարա±ր են իրավիճակը շտկելու համար: -Պատասխանատվության միջոցների տպավորիչ վիճակագրությանն արդեն անդրադարձա: Բավարա±ր են, դրանք, թե± ոչ£ Կարծում եմ, պատասխանատվության միջոցների հետեւողական ու արդարացի կիրառումը վճռորոշ, բայց բավարար չէ: Չես կարող սոսկ խստապահանջությամբ ընդգրկել-լուծել բոլոր խնդիրները: Գիտակցելով այդ, մենք կիրառում եւ շարունակելու ենք կիրառել համալիր միջոցներ` օրենսդրությունում կոռուպցիոն ռիսկերի բացառում, մասնագիտական պատրաստվածության բարձրացում, ազատազրկման պայմանների էական բարելավում, հսկողության ոլորտում տեխնիկական նորամուծությունների ապահովում եւ այլն: Ներկայացրածս տվյալներն, իհարկե, անհանգստացնող են եւ վկայում են, որ տարիներ շարունակ այս ոլորտում նպատակասլաց միջոցառումների պակաս է եղել: Չենք խուսափելու նաեւ հետագայում այդ կարգի վատթար ցուցանիշների հրապարակումից, քանզի իրականությունը արհեստականորեն բարվոք ներկայացնելու քաղաքականությունը մեզ կվերադարձնի նախկին, եթե ոչ ավելի վատթար իրավիճակի: Տեսե°ք, անցյալ տարի վարչության ղեկավարության նախաձեռնությամբ ձերբակալվեց ՙՍեւան՚ ՔԿՀ-ի ծառայող, մայոր Արթուր Առաքելյանը, որը փորձել էր առանձնապես խոշոր չափերի հասնող թմրանյութեր ներկրել ՔԿՀ: Տվյալ դեպքում խոսքը խիստ վտանգավոր հանցագործության մասին է, իսկ անմիջական կատարողըª պատասխանատու աշխատակից: Հարկ է նշել, որ ձեռնարկված միջոցները դեռեւս բավարար չեն եւ պարզապես հարկադրված ենք լինելու էլ ավելի հետեւողական լինել մեր նախաձեռնություններում£ Սա պետք է նաեւ լուրջ ահազանգ լինի մեր կրտսեր գործընկերներին: Եթե նրանցից մի քանի տասնյակը կտրուկ փոխել է իր կարգավիճակը եւ հայտնվել ազատազրկման վայրում, ապա դա, վաղ թե ուշ, իր համապատասխան արձագանքը կունենա համակարգում: -Փախուստի եւ արգելված առարկաների ներթափանցման դեպքերը կանխելու, բացահայտելու առումով ՔԿՀ-ների տեխնիկական հագեցվածության եւ կադրերի մասնագիտական պատրաստվածության մակարդակը գոհացնո±ւմ է ձեզ, եթե ոչ, ի±նչ է արվել եւ արվում եղած բացը լրացնելու առումով: -Ինքնին հասկանալի է, որ` ոչ: Սակայն հեռու եմ այն մտքից, որ արձանագրված բոլոր դեպքերը բացառապես տեխնիկական հագեցվածության խնդիրներով են պայմանավորված: Ակնհայտ դերակատարում ունեն որոշ աշխատակիցների անբարեխիղճ գործելաոճը, կոռուպցիոն երեւույթների նկատմամբ հակումները եւ վերը նշված մյուս պատճառները: Իսկ տեխնիկական հագեցվածությունը, իրոք, չափազանց վատթար վիճակում է: Տվյալ դեպքում նկատենք, որ մեծ ակնկալիք ունենալը եւս արդարացի չէ, քանզի մեր երկրում որդեգրված է պետական բյուջեի սոցիալական ուղղվածություն, որի պարագայում առաջնահերթ են համարվում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք ենª առողջապահությունը, կրթությունը, սոցիալական ապահովությունը եւ այլն: Այս մոտեցումները հավասարապես վերաբերում են նաեւ ազատազրկման վայրերում սոցիալական խնդիրների համալիր լուծմանը: Մեզ համար լուրջ խնդիր է դատապարտյալներին ու կալանավորներին անհրաժեշտ սննդով ու նվազագույն կենցաղային պայմաններով ապահովելը: Թերեւս այդ նկատառումով է, որ ֆինանսական միջոցների սուղ լինելը խոչընդոտեց, օրինակ, ՙԳորիս՚ ՔԿՀ-ի նոր մասնաշենք կառուցելու, ՙԱրմավիր՚ ՔԿՀ-ի շինարարական աշխատանքները շարունակելու համար£ Դուք ականատես եղաք կառավարության համապատասխան արձագանքին: Լուրջ խնդիր է նաեւ կադրերի մասնագիտական պատրաստվածության վիճակը: Մասնավորապես երկրում բացակայում են այդ ոլորտի համար կադրեր պատրաստելու կոչված ուսումնական հաստատությունները, եւ մենք հարկադրված ենք քայլեր ձեռնարկելու նաեւ այդ ուղղությամբ: Իսկ առայժմ բացը լրացնում ենք արդարադատության նախարարությանն առընթեր ինստիտուտի միջոցով կազմակերպվող հատուկ ուսուցումներով եւ վերապատրաստմամբ: Բոլոր դեպքերում, համամիտ եմ, որ հատկապես մարդու ազատության իրավունքի սահմանափակման գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձը պետք է օժտված լինի մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, այլապես այդ ոլորտում իրավունքների խախտումների եւս մի աղբյուր կլինի: -Հաճախ են հնչում մեղադրանքներ, ըստ որոնց, որոշ դատապարտյալների բուժօգնությունը պատշաճ մակարդակով չի իրականացվում: Իսկ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության համաձայն, օրինակ, Սասուն Միքայելյանի ստացիոնար բուժումը, թեպետ մի քանի օր անց կազմակերպվել է, սակայն իրեն նախապես պատասխան է ուղարկվել, որ դրա կարիքը տվյալ պահին չի եղել: -Բուժման եղանակի վերաբերյալ որոշում կայացվում է բացառապես բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, դա չի կարող իրավական խնդիր լինել եւ լուծվել բացառապես վարչաիրավական բնույթի միջնորդության հիման վրա: Բացի այդ, յուրաքանչյուր այդպիսի դեպք արդեն քննարկման առարկա է դառնում հենց դատապարտյալի գանգատի հիման վրա: Այսինքնª այդ կարգի միջնորդությունները, որպես կանոն, ստացվում են հարցի քննարկման փուլում, որոնց ընթացքը երբեմն անգամ մամուլով է լուսաբանված լինում: Իսկ հարցը հնչեղություն է ձեռք բերում այն հիմքով, որ երբեմն դժգոհություն է առաջանում` բժշկական եզրակացության առնչությամբ. որպես կանոն, փորձ է արվում ստեղծելու սուբյեկտիվ նկատառումներով թելադրված ոչ պատշաճ հոգածության պատրանք: Տվյալ դեպքում Մարդու իրավունքների պաշտպանին պատասխան է տրվել այն մասին, որ հետազոտությունները մինչ այդ արդեն իսկ սկսված են եղել եւ շարունակվում են, ինչից չի կարելի ենթադրել, որ բացառվում է ըստ արդյունքների այլ որոշում կայացնելը: Բնական է, որ եթե մի քանի օր անց է որոշում կայացվել դատապարտյալին տեղափոխելու մասին, ուրեմն հենց այդ պահին էլ ստացվել է անհրաժեշտ եզրակացությունը: Ինչ վերաբերում է բուժօգնության ընդհանուր վիճակին, ապա այն իրականացվում է սահմանված ընթացակարգերով, իսկ բավարար հիմքերի դեպքում անհապաղ օգտագործվում են քաղաքացիական բուժհաստատությունների հնարավորությունները: Ի դեպ, մեր բոլոր միջնորդություններին հանրապետության առողջապահության նախարարությունում հավուր պատշաճի արձագանքում են: [right]Հարցազրույցը՝ Գ.ՄՈՎՍԻՍՅԱՆ[/right]
