|11.03.2010| ՆՈՏԱՐԱԿԱՆ ԹԱՐԳԱՄՆՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

11/03/2010

ՀՀ կառավարության 2002թ մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» թիվ 193-Ն որոշման համաձայն, 2010թ մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ, ժամը 11.00-17.00 (ընդմիջում 13.00-14.00) կատարվում է դիմորդների անձնական գործերի ընդունելություն: Անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժին (ք.Երևան, Հալաբյան 41 ա, 9-րդ հարկ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`անձնագրի պատճեն, բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականի (դիպլոմի) պատճեն, 4/6 չափսի 2 գունավոր լուսանկար, պետական տուրքի վճարման անդորրագիրը (900005163630 հ/հ կվճարի 20.000 դրամ պետական տուրք` անձնական գործերը ստուգելուց և ընդունելուց հետո միայն): Քննությունները կանցկացվեն մայիս-հունիս ամիսներին: Դիմումը կլրացվի տեղում