2010 թ. I եռամսյակում ֆինանսական կազմակերպությունների օգտին բռնագանձումների վերաբերյալ

14/04/2010

2010 թ. առաջին եռամսյակում Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հարուցել է 3790 կատարողական վարույթ բանկերի օգտին բռնագանձման պահանջներով: Դրանցով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը գերազանցել է 2,8 միլիարդ դրամը: Հատկանշական է, որ կատարողական թերթերի 40 տոկոսը կամ 1515-ը ներկայացված էր «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի օգտին: Այդ վարույթներով բռնագանձման ենթակա եւ հայցերի ապահովման ընդհանուր գումարը կազմել է 988,8 միլիոն դրամ: Ընդ որում պարտապանների մեծ մասը գտնվում է Երեւանից դուրս` 1515 վարույթից միայն 215-են մայրաքաղաքում: Կատարողական թերթերի քանակով երկրորդ տեղում է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն` 578 վարույթ 177 մլն դրամով, երրորդում` «Արդշինինվեսբանկ» ՓԲԸ-ն` 526 վարույթ 938 միլիոն դրամով: Հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր առմամբ բանկերի օգտին բռնագանձվել կամ ուղիղ մարումով պահանջատերերին է փոխանցվել 1 միլիարդ 484 միլիոն դրամ: 1216 վարույթով, որոնցով նախատեսվում էր բռնագանձել ֆիզիկական անձանցից, բռնագանձվել է 933 միլիոն դրամ: Իսկ 58 հարկադիր կատարողական վարույթներով իրավաբանական անձանցից բռնագանձվել է 552 միլիոն դրամ: Վարկային կազմակերպությունների օգտին բռնագանձման պահանջներով հարուցվել է 642 վարույթ: «Արեգակ» ՈՒՎԿ-ի օգտին` 222 վարույթ, «Ֆինքա» ՈՒՎԿ-ի օգտին` 254 վարույթ: Հատկանշական է, որ նշված երկու կազմակերպությունների վարույթների հանրագումարից միայն 158 վարույթներն են հարուցվել Երեւանում գրանցված սուբյեկտների նկատմամբ: Քանի որ հաշվետվությունների նման խորացված համակարգը ծառայությունում ներդրվել է 2010 թվականաից նախորդ տարիների հետ համեմատականը անհնարին է: Վերլուծությունը ԴԱՀԿ ապահովող ծառայությանը