|05.05.2010| ԴԱՀԿ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

05/05/2010

[b]Հարգարժան գործընկերներ,[/b] Շնորհավորում եմ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձի առթիվ, մաղթում աննահանջ հաջողություններ պետական շինարարության պատասխանատու ոլորտում և երջանկություն` անձնական կյանքում: Շնորհավորում եմ բոլորիդ` ինչպես գործող ծառայողներին, այնպես էլ` համակարգի վետերաններին: Առանձնակի շնորհավորում եմ երիտասարդներին, քանզի սա այն սերունդն է, որ համարձակորեն ընտրել է այս մասնագիտությունը, չի խորշել դժվարություններից և ապագայում ստանձնելու է համակարգի, արդեն ոչ միայն կայացման, այլև` բարելավման պատվաբեր առաքելությունը: Դուք ընտրել եք հիրավի բարդ, հաճախ նաև անհարկի ու անհիմն քննադատության թիրախ դարձած, սակայն պետության հիմքերի կայացման համար առանցքային նշանակություն ունեցող ծառայություն: Շնորհավորում եմ Ձեզ և իմ գոհունակությունն եմ հայտնում բարձր ցուցանիշներ ապահովելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համանուն կառույցին օժանդակելու նպատակով գործուն քայլեր կատարելու, շենքային պայմանները բարելավելու, պատմության թանգարան հիմնելու և վերջապես, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կազմավորման տարեդարձը պատվով նշելու ավանդույթի վերականգնման առնչությամբ: Հուսով եմ, որ բարելավումները կկրեն շարունակական բնույթ, իսկ կառույցի հասցեին հնչող քննադատությունը չի անտեսվի և կլինեն համարժեք նախաձեռնություններ: [b]Ձեզ հարգող` Հայաստանի Հանրապետության արդարադարության նախարար Գևորգ Դանիելյան[/b]