|05.10.2007| Դատապարտյալները շարունակում են պայքարել հաղթանակի համար

05/10/2007


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 4-ին, «Էրեբունի» մարզադաշտում տեղի ունեցավ ՀՀ ԱՆ «Սևան» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների ֆուտբոլային հանդիպումը: Խաղն ինչպես միշտ անցավ մեծ ոգևորությամբ և բարձր կազմակերպվածությամբ, որն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ «Էրեբունի» թիմին: Խաղի պրոֆեսիոնալ լինելու հանգամանքը նկատվում էր նույնիսկ երկրպագուների հուզմունքից, որն արտահայտվում էր ծափողջույններով, պաստառների, թմբուկների և մասնակիցներին ոգևորելու նպատակով աղմուկ բարձրացնող այլ գործիքների առկայությամբ: Ֆուտբոլային խաղը նախաձեռնել էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը, արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի աջակցությամբ: Օժանդակել էին «Աջակցության դատապարտվածներին» հիմնադրամը, Էրեբունի համայնքի ղեկավարությունը և «Էրեբունի» սպորտդպրոցը: