| 16.07.2010 | ԴԱՀԿ ծառայության հաջողությունները Եկատերինբուրգում

16/07/2010

Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, առաջին անգամ մասնակցելով Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում հուլիսի 12-ից 15-ը կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գավաթի Համակարգային մենամարտի VIII միջազգային մրցաշարին, պատվով է ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը: Մասնավորապես. ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի աշխատակից, առաջին կարգի խորհրդատու, արդարադատության լեյտենանտ Հարություն Սիմոնյանը մինչև 70 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ տեղը, օպերատոր Քնարիկ Խաչատուրյանը պարգևատրվել է "Հաղթանակի կամք" պատվոգրով, իսկ արդարադատության կապիտան Սասուն Հայրապետյանի տարած 2 հաղթանակների շնորհիվ Հայաստան Հանրապետության թիմը զբաղեցրել է նաև ընդհանուր թիմային 3 տեղը: Մրցաշարը կազմակերպվում է տարին մեկ անգամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Համակարգային մենամարտի միջազգային ֆեդերացիաի կողմից: Այս տարի այն անցնում էր "Հատուկ նշանակության ծառայություններն ընդդեմ տեռորի թմրանյութերի վտանգի" խորագրի ներքո: Մրցաշարին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Տաջիկստանի Բելառուսի և Հյուսիսային Վիետնամի ուժային կառույցների թվով 150 աշխատակիցներ: