| 12.08.2010 | Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ Ա.Մկրտումյանին

12/08/2010

[b][i]Հարգելի պարոն Մկրտումյան[/i][/b] Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում ամփոփվել են դատավորների կողմից արդարադատություն իրականացնելիս դատավարական կամ նյութական օրենքի նորմերի խախտումներ թույլ տալու առնչությամբ կարգապահական վարույթներ հարուցելու վերաբերյալ հաղորդումները: Բազմաթիվ հաղորդումների քննարկման արդյունքներով` ակնհայտ ու կոպիտ խախտումների բացակայության կամ այլ իրավաչափ հիմքով, մերժվել է կարգապահական վարույթ հարուցելը: Բնականաբար, սույն և դրան կից փաստաթղթում «խախտում» եզրույթը կիրառված է միայն պայմանականորեն, իսկ հիմքում դրված են հաղորդումներն ու դրանց գնահատականները: Միաժամանակ, կարծում ենք, համապատասխան գիտագործնական համաժողովներին` կատարված ուսումնասիրության արդյունքների քննարկումը կարող է էական նշանակություն ունենալ արձանագրված խախտումները բացառելու և միասնական դատական պրակտիկա ձևավորելու տեսանկյունից։ Շնորհապարտ կլինենք, եթե ներկայացնեք Ձեր նկատառումները վերլուծության արդյունքներում արծարծված եզրահանգումների առնչությամբ: Առդիր` 21թերթ։ Հարգանքով` Գ.Դանիելյան բեռնել տեղեկանքը