| 11.10.2010 | ՆԱՄԱԿ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
11/10/2010
[size=18][center]ՀՀ Արդարադատության նախարարար
Պարոն Գ. Դանիելյանին[/center]
Հարգելի պարոն նախարար
Հայտնում եմ Ձեզ, որ 28.09.2010թ. լիազորությունների ժամկետի ավարտին մոտենալու կապակցությամբ դադարեցրել եմ իմ պաշտոնավարումը որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ: Հետագայում ևս կշարունակեմ աջակցել Խմբի աշխատանքներին փորձագետի կարգավիճակով:
Շնորհակալություն եմ հայտնում այս տարիների ընթացքում Արդարադատության նախարարության և Դիտորդների խմբի միջև մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված արդյունավետ համագործակցության կայացման գործում Ձեր կողմից դրսևորած կամքի համար:
<Քաղաքացիական հասարակաության ինստիտուտ> հասարակական կազմակերպության ամբողջ թիմը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, և ես որպես այդ կազմակերպության նախագահ, հույս ունեմ, որ մեր համագործակցությունը հետագայում նույնպես կլինի սերտ և արդյունավետ:
[right]Հարգանքով` Արման Դանիելյան /ՔՀԻ նախագահ/[/right]