| 11.10.2010 | ՆՈՐ ՇԵՆՔ` ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

11/10/2010

Ս\թ հոկտեմբերի 8-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Վայոց Ձորի ստորաբաժանման նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ծառայության ղեկավարությունը, Վայոց Ձորի մարզպետը, մարզի ոստիկանապետը, մարզային դատախազը, այլ պաշտոնյաներ: Ինչպես բացման խոսքում նշեց գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ծառայության նյութատեխնիկական բազայի բարելավվումը մշտապես գտվում է ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մ.Պողոսյանը նաև նշեց, որ բարելավված աշխատանքային պայմանները կնպաստեն հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Նշենք, որ նոր շենքը գնվել, ժամանակակից վերանորոգվել և կահավորվել է ԴԱՀԿ ծառայության արտաբյուջետային միջոցների հաշվին և արժեցել է 24 միլիոն դրամ: Նշենք նաև, որ 2010 թվականին կատարողական թերթերի հոսքը` համեմատ նախաճգնաժամային 2008 թվականի, կրկնակի ավելացել է, ինչը նոր մարտահրավեր է ԴԱՀԿ ծառայության համար: