|19.11.2010թ| ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔ

19/11/2010

2010թ. նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանը արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի ներկայացմամբ, Հանրապետության Վարչապետի կողմից վերանշանակվել է արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար։ Խոսուն է այն, որ Հանրապետության Վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով արդարադատության նախարարի միջնորդությանը, կառավարության նիստում ևս իր գոհունակությունն է հայտնել ու ընդգծել, որ Ն.Խաչատրյանի աշխատանքը հավուր պատշաճի է գնահատվում ոչ միայն արդարադատության նախարարի, այլև Կառավարության աշխատակազմի կողմից։ Արդարադատության նախարարության աշխատակազմն ու համակարգի բոլոր աշխատակիցները սիրով շնորհավորում են Ն.Խաչատրյանին` պաշտոնում վերանշանակվելու եւ գործադիր իշխանության բարձր վստահությանն արժանանալու կապակցությամբ։ Մաղթում ենք առողջություն, կամքի ամրություն եւ հիշարժան բազում երջանիկ օրեր։ Թող Ձեր կանացի գրավչությունն ու եռանդը աշխատանքում ոչ միայն չպակասեն, այլեւ նպաստեն բարդ և պատասխանատու որոշումների կայացմանը։ [right]ՀՀ արդարադատության նախարարություն[/right]