|03.12.2010թ|Սեմինար` ազատազրկման վայրերի ռեժիմի և պատժից պայմանական ազատմանը նախորդող ծրագրերի վերաբերյալ
03/12/2010
2010թ. դեկտեմբերի 1-2-ը Երևանում (Էրեբունի պլազա)` Եվրոպայի խորհրդի կողմից, ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությամբ, կազմակերպվել էր սեմինար:
Սեմինարին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ, ԵԽ փորձագետներ` տիկին Իռենա Կրիզինկ, բանտի նախկին կառավարիչ, Սլովենիա, տիկին Աննա-Կատրինա Գրոնհոլմ, բանտի նախկին կառավարիչ, Ֆինլանդիա:
Սեմինարի ընթացքում ներկայացվել և քննարկվել են հետևյալ թեմաները`
1. Հայկական օրենսդրությունը և պրակտիկան ազատազրկման վայրերի ռեժիմի և պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը նախորդող ծրագրերի վերաբերյալ:
2. Եվրոպայի խորհրդի չափանիշները ազատազրկման վայրերի ռեժիմի և պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը նախորդող ծրագրերի վերաբերյալ – Բանտային կանոնների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարական. (2006)2 և ոլորտին վերաբերող այլ հանձնարարականներ` (Rec. (2003)23, (2008)11) և այլն:
3. Բանտարկյալների դասակարգում և տեղաբաշխում:
4. Տարբեր տեսակի ազատազրկման վայրերի ռեժիմները (ցմահ ազատազրկված, այլ երկարաժամկետ և խոցելի խմբեր) և ռեժիմի միջոցառումները (կրթական, մշակութային և սպորտային միջոցառումներ, աշխատանքի հնարավորություններ):
5. Նախնական և ընթացիկ ռիսկերի և կարիքների գնահատում:
6. Գնահատում իրականացնող աշխատակազմի վերապատրաստում, սոցիոլոգների կարևոր դերակատարությունը գնահատման գործընթացում:
7. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը նախորդող նախապատրաստում (կապ արտաքին աշխարհի հետ, այցեր և այլն):
8. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը նախորդող նախապատրաստում – նախապատրաստական ծրագրերը և սոցիոլոգիական աջակցություն բանտարկայներին:
9. Ռեժիմ երիտասարդ հանցագործների համար – հատուկ միավորումներ երիտասարդ հանցագործների համար, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման նախապատրաստում, վերաինտեգրմանն ուղղված հատուկ գործունեություն, աջակցություն ազատ արձակելուց հետո: