|15.01.2011թ| Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՄՈւԼՈւՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՄԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
15/01/2011
<Հայկական Ժամանակ> օրաթերթի
թողարկման պատասխանատու` Հայկ Գևորգյանին
Հարգելի պարոն Գեւորգյան,
Հայտնում եմ Ձեզ, որ <Հայկական Ժամանակ> օրաթերթի 2011թ հունվարի 14-ի հերթական համարում <Սեւ ցուցակ> վերտառությամբ հոդվածն ամբողջովին հերյուրանք է և այնտեղ հրապարակված որևէ միտք կամ ձևակերպում իրականության հետ որևէ կերպ չի առնչվում։
1. Այսպես, ի պատասխան հոդվածում տեղ գտած այն պնդմանը, թե արդարադատության նախարարն ազատել է <Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Ս.Սարոյանին, ով ուներ 15 տարվա աշխատանքային ստաժ>, տեղեկացնում եմ, որ նշված բաժինը նախարարությունում սկսել է գործել ընդամենը 2007թ-ի դեկտեմբեր ամսից և իր ձևավորման օրվանից մինչ օրս նման անուն ազգանունով որևէ աշխատակից չի ունեցել։ Եթե նույնիսկ նման աշխատակից լիներ բաժնում, ապա նրա աշխատանքից ազատման հարցը կկարգավորվեր Քաղաքացիական ծառայության մասին օրենքի համապատասխան հոդվածների` աշխատակազմի ղեկավարի հրամանով, քանի որ նշված բաժնի բոլոր աշխատակիցները համարվում են քաղաքացիական ծառայողներ։
2. Նույն հոդվածի մյուս ապատեղեկատվության առնչությամբ ևս ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ դատապարտյալին արձակուրդ տրամադրելու հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական օրենսգրքի 80-81 հոդվածների համաձայն։ Նույն օրենքի 81-րդ հոդվածով, դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ` հաշվի առնելով դատապարտյալի անձը և նրա դրսևորած վարքագիծը, կատարած հանցագործության աստիճանը։ Դիմումը կարող է մերժվել ուղղիչ հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ։
Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայության հետ կապերի բաժնից Դուք մշտապես կարող եք ստանալ Ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու պարզաբանումները, եթե իհարկե պատրաստ եք հանրությանը մատուցել հավաստի և ճշգրտված տեղեկատվություն։
[right]
[size=12]ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
Տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի պետ Գևորգ Մանուկյան [/right]