|31.01.2011| ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
31/01/2011
Հարգելով հանրությանը ստուգված և անկողմնակալ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ պաշտոնապես հայտնում ենք, որ 2011թվականի հունվարի 29-ին «Առավոտ» օրաթերթում տեղ գտած «Էլի ծեծել է» վերնագրով հրապարակումը , թե իբր ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հակրադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը «ընդամենը օրեր առաջ կրկին ծեծի է ենթարկել իր ենթականերից մեկին», թերթի աղբյուրների պնդմամբ ԴԱՀԿ ընդհանուր բաժնի նախկին` «կաշառք ստանալու գործի շրջանակներում աշխատանքից հեռացված պետ Ստեփան Սամվելյանին», չի համապատասխանում իրականությանը, նման միջադեպ տեղի չի ունեցել:
Փաստում ենք նաև, որ Ստեփան Սամվելյանը, ով 1999թվականից մինչև 2010թ դեկտեմբերի 29-ը աշխատել է ՀՀ ԴԱՀԿ ծառայությունում, ի պատասխան օրաթերթի հրապարակման հայտարարել է, որ «նշված տեղեկատվությունը ամբողջությամբ ակնհայտ սուտ է և զրպարտություն, այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Իրականում ես 29.12.2010 թվականին այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ, իմ դիմումի համաձայն, ազատվել եմ ՀՀ ԴԱՀԿ ծառայությունից, որից հետո ծառայության վարչական շենք մուտք չեմ գործել և որևէ ղեկավարի հետ չեմ շփվել:
Հայատարարությունը գրված է իմ ձեռքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ:»