|09.02.2011թ| ԲԱՐԵՓՈԽՈւՄՆԵՐՆ` ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ

09/02/2011

ՀՀ Արդարադատության նախարարությունում շարունակվում են աշխատանքնային գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված բարեփոխումները, որոնք Նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել էր հանրությանն իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ: [b]«Թեժ գծեր»[/b] ՀՀ Արդարադատության նախարարության ստորաբաժանումներին և կառույցներին ուղղված դիմումներին, հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, հասարակության հետ անմիջական կապը խորացնելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով, սկսել են գործել քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման հետևյալ հեռախոսահամարները. [b]ՀՀ Արդարադատության նախարարություն[/b]` 35 83 99 [b]Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն[/b]` 34 22 29 [b]Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն[/b]` 52 45 16 [b]Քրեակատարողական ծառայություն[/b]` 44 22 73 էլ. փոստ` info@moj.am : [b]«Ծանուցող ցուցատախտակներ»[/b] Քաղաքացիների սպասարկումը բարելավվելու և հեշտացնելու նպատակով նոտարական գրասենյակներում, ինչպես նաև ՔԿԱԳ ու իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմիններում և բոլոր տարածքային բաժիններում տեսանելի վայրում սկսվել են տեղադրվել ցուցատախտակներ, որտեղ զետեղված են. 1. Դիմումի ձևանմուշներ` պետական գրանցման, պետական հաշվառման և պետական միասնական գրանցամատյանից տեղեկություններ ստանալու համար, տեղեկություններ` լրացման կարգի և փաստաթղթերի տրամադրման ժամկետների մասին, 2. պետական գրանցման, պետական հաշվառման և տեղեկություններ ստանալու համար վճարվող պետական տուրքերի հաշվեհամարները և վճարման ենթակա գումարի չափը, 3. աշխատանքի օրերը և ժամերը: Պետական ռեգիստրի կայքում` [size=12]www.stateregistry.am, տեղադրվել է նաև առևտրային կազմակերպություն գրանցելու համար հիմնադիրների ժողովի արձանագրության, հիմնադրի որոշման և կանոնադրության նմուշային ձևերը, ինչպես նաև անվճար տեղեկություններից օգտվելու ձևերը: